Հայտնի է, թե երբ Ագուերոն կհայտարարի կարիերան ավարտելու մասին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ամենայն հավանականությամբ, սրտի խնդիրների պատճառով ստիպված կլինի ավարտել կարիերան։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, դեկտեմբերի 15-ին հատուկ միջոցառում տեղի կունենա, որի ընթացքում արգենտինացի հարձակվողը կհայտարարի կարիերան ավարտելու մասին։
Հիշեցնենք ենք, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեղած «Բարսելոնա» 1:1 «Ալավես» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում 33-ամյա ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել և փոխարինվել է։
Հետագայում պարզ դարձավ, որ Ագուերոն փոխարինվել է տախիկարդիայի` հաճախասրտության պատճառով։
Ըստ նախնական տեղեկությունների` արգենտինացի հարձակվողը պետք է բաց թողներ 3 ամիս, սակայն հավելյալ բուժհետազոտությունները ցույց տվեցին, որ Ագուերոն այլևս չի կարող շարունակել ֆուտբոլիստի կարիերան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սերխիո-Ագուերո