Ագուերոն շուտով կհայտարարի կարիերան ավարտելու մասին

Ագուերոն շուտով կհայտարարի կարիերան ավարտելու մասին

20/11/2021 - 20:38

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն շուտով կհայտարարի կարիերան ավարտելու մասին` կապված սրտի խնդիրների հետ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստն այդ մասին բժիշկների միջոցով արդեն «Բարսելոնային» տեղյակ է պահել իր որոշման մասին։

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Ագուերոն հրաժեշտի մամուլի ասուլիս մտա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնա» 1:1 «Ալավես» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Սերխիո Ագուերոն իրեն վատ է զգացել, ինչից հետո փոխարինվել է։

Հետագայում կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ արգենտինացի հարձակվողը փոխարինվել է հաճախասրտության` տախիկարդիայի պատճառով։

Ըստ նախնական տեղեկությունների` Ագուերոն շարքից դուրս է մնացել նվազագույնը 3 ամսով։

Ավելի հաղ հայտնի դարձավ, որ Ագուերոյի` սրտի խդնիրն ավելի լուրջ է, քան կանախտեսվել էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023