Here we go! «Ռեալը» 100 միլիոնով տրանսֆեր համաձայնեցրեց 📸
«Լայպցիգի» վինգեր Յան Դիոմանդեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել։ «Լոս Բլանկոսը» կոտդիվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 100 միլիոն եվրոյով։
19-ամյա եզրայինը պայմանագիր կստորագրի «Արքայական ակումբի» հետ, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Դիոմանդեն «Լայպցգում» հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 36 խաղում խփել է 13 գոլ, կատարել 10 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստը Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի ամենաշատ հաջողված դրիբլինգ կատարած ֆուտբոլիստն էր։ Դիոմանդեն մրցակիցներին շրջանցել էր 118 անգամ։ Մոտակա հետապնդող Անտոնիո Նուսան («Լայպցիգ») կատարել էր 68 հաջողված դրիբլինգ։
Դիոմանդեի ցուցանիշը նախորդ մրցաշրջանում թոփ-5 լիգաներում երկրորդ լավագույնն է եղել` զիջելով միայն «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին (133 հաջողված դրբլինգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm