«Ման. Սիթին» հաղթեց «Արսենալին»` դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր 🎥
«Ման. Սիթին» հաղթեց «Արսենալին»` դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր 🎥
22/03/2026 - 22:22

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթի տիտղոսը։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում «քաղաքաբնակները» 2:0 հաշվով հաղթեցին «Արսենալին»։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Նիկո Օ’Ռայլին։ Անգլիացի եզրային պաշտպանը գոլերը խփեց 60-րդ ու 64-րդ րոպեներին։

Մանկունիական գրանդը Լիգայի գավաթը նվաճեց 5 տարի անց։ Նախորդ հաջողությունը «Սիթին» գրանցել էր 2021 թվականին։

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունն ամենաշատը հաղթել է «Լիվերպուլը»` 10 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026