Իտալիայի գավաթ. «Ինտերը» կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Տորինոյին»։
«Ներաձուրիի» հաղթական գոլերը խփել են Անժ-Յոան Բոնին ու Անդի Դիուֆը, թուրինյան ակումբից աչքի է ընկել Սանդրո Կուլենովիչը։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 56-րդ րոպեին։
Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։
Քառորդ եզրափակիչում կկայանան նաև հետևյալ հանդիպումները.
- «Ատալանտա» – «Յուվենտուս»` 5.02, 23:55
- «Նապոլի» – «Կոմո»` 10.02, 23:55
- «Բոլոնիա» – «Լացիո»` 11.02, 23:55
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml