Տուխել. «Որևէ բացատրություն չունեմ. մենք պարզունակ գոլեր էինք բաց թողնում»

Տուխել. «Որևէ բացատրություն չունեմ. մենք պարզունակ գոլեր էինք բաց թողնում»

13/08/2023 - 13:57

Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 0:3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»` ձեռքից բաց թողնելով գավաթը նվաճելու հնարավորությունը։

Հանդիպմուից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.

«Ներկա պահին որևէ բացատրություն չունեմ։ Մենք ամենապարզունակ գոլերն էինք բաց թողնում։ Տպավորություն էր, թե ոչինչ չենք արել նախորդ 4 շաբաթներին։

Այն, ինչ այս խաղում ցույց տվեցինք, կապ չուներ մեր մարզումների, մարզավիճակի, թիմում տիրող մթնոլորտի հետ։ Այս ամենը պարզապես անհանգստացնող է։

Ես ցավում եմ Հարի Քեյնի համար։ Նա, հավանաբար, մտածում է, թե մենք չենք մարզվել 4 շաբաթ։

Դառը երեկո էր, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023