Լայպցիգը շոկի ենթարկեց Բավարիային` դառնալով Գերմանիայի Սուպերգավաթակիր🎥

Լայպցիգը շոկի ենթարկեց Բավարիային` դառնալով Գերմանիայի Սուպերգավաթակիր🎥

13/08/2023 - 00:33

Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բավարիան» ու «Լայպցիգը»։

Առաջ ընկնելով` նշենք, որ «ցլերը» պարզապես շոկի ենթարկեցին «ռեկորդ մայսթերին» և ջախջախեցին 3:0 հաշվով։

հանդիպման հերոս դարձավ «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն, ով խփեց իր թիմի բոլոր գոլերն` գրանցելով հեթ-տրիկ։

Այսպիսով, «Լայպցիգը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023