Սպալետին պատմական ռեկորդ է սահմանել` շրջանցելով Անչելոտիին

Սպալետին պատմական ռեկորդ է սահմանել` շրջանցելով Անչելոտիին

22/01/2023 - 11:26

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։

Ինչպես հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը, նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին Իտալիայի բարձրագույն առաջնության շրջանակում դարձել է երբևէ ամենաշատ հաղթանակներ տոնած մասնագետը։

63-ամյա մասնագետի անվան դիմաց կա 276 հաղթանակ։

Այդ ցուցանիշով նա գերազանցել է Կառլո Անչելոտիին, ով ժամանակին մարզել է «Պարման» (1996-98 թթ.), «Յուվենտուսը» (1999-01 թթ.) և «Միլանը» (2001-09 թթ.)։

Ինչ վերաբերում է Սպալետիին, ապա վերջինս, բացի «Նապոլիից», մարզել է նաև «Էմպոլին» (1994 թ. ապրիլ – հունիս, 1995-98 թթ.), «Սամպդորիան» (1998 թ. հուլիս – դեկտեմբեր, 1999 թ. փետրվար – հունիս), «Վենեցիան» (1999-00 թթ.), «Ուդինեզեն» (2001 թ. մարտ – հունիս, 2002-05 թթ.), «Ռոման» (2005-09 և 2016-17 թթ.) ու «Ինտերը» (2017-19 թթ.)։

Իտալացի մասնագետը 2021 թ. զբաղեցնում է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023