Ռեալը ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնական տիտղոսին` հաղթելով Խետաֆեին🎥

Ռեալը ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնական տիտղոսին` հաղթելով Խետաֆեին🎥

10/04/2022 - 00:50

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն ու հաղթեց 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Կազեմիրոն ու Լուկաս Վասկեսը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 72 միավոր և շարունակում է վստահ գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Խետաֆեն», 32 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023