Լայպցիգի կիսապաշտպանը  հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում

Լայպցիգի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում

11/02/2021 - 21:10

Ինչպես տեղեկացնում է Ok Diario պարբերականը, «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով։

Մադրիդյան ակումբում 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Լուկաս Վասկեսի փոխարինողի, քանի որ վերջինիս հետ բանակցություններն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։ Իր հերթին, Օլմոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը շեշտը դնելու է հարձակման գծի ուժեղացման վրա։

Ներկա պահին Մադրիդում կարծում են, որ Վասկեսը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը, իսկ Օլմոն նրան փոխարինելու իդեալական տարբերակ է։ Ենթադրվում է, որ իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ 30 մլն եվրո։

Գործարքն ավելի իրատեսական է դառնում նաև այն պատճառով, որ «սերուցքայինների» ղեկավարությունը լավ հարաբերությունների մեջ է Օլմոյի գործակալ Խուանմա Լոպեսի հետ։

Դեռևս սեպտեմբեր ամսին խոսվում էր այն մասին, որ «Ռեալը» հետաքրքրված է Օլմոյի ծառայություններով և նշվում էր, որ ֆուտբոլիստը հնարավոր է՝ տեղափոխվի «արքայական» ակումբ 40 մլն եվրոյի դիմաց։

Օլմոն «Լայպցիգ» է տեղափոխվել 2020 թվականի հունվարի 25-ին «Դինամո Զագրեբից» 21 մլն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Դանի Օլմոն մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023