Լուկաս Վասկեսին չեն բավարարում Ռեալի առաջարկած նոր պայմանագրի պայմանները

Լուկաս Վասկեսին չեն բավարարում Ռեալի առաջարկած նոր պայմանագրի պայմանները

05/01/2021 - 00:44

Ինչպես փոխանցում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսին դուր չեն եկել հարազատ ակումբի կողմից առաջարկված նոր պայմանագրի պայմանները։

Հաղորդվում է նաև, որ Լուկասը մերժել է «սերուցքայինների» առաջին առաջարկը, իսկ բանակցությունները ժամանակավորապես կասեցվել են։

Բանն այն է, որ «Ռեալը» ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ հնարավորինս շատ գումար տնտեսելով ակումբի համար։ Շատ հավանական է, որ 29-ամյա ֆուտբոլիստը ամռանը կլքի ակումբը։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուկասը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023