Ֆոնսեկայի գլխին սև ամպեր են կուտակվել․ Ռոման նրա համար փոխարինող է գտել

Ֆոնսեկայի գլխին սև ամպեր են կուտակվել․ Ռոման նրա համար փոխարինող է գտել

27/01/2021 - 14:32

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գլխին սև ամպեր են կուտակվել։

Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, «գայլերի» ղեկավարներն սկսել են լրջորեն մտածել գլխավոր մարզչի փոփոխության մասին, քանի որ նրանց ոչ մի կերպ չի գոհացնում «Ռոմայի» վերջին արդյունքները և թիմի ներսում տիրող մթնոլորտը։

Բանն այն է, որ «Ռոման» վերջին շրջանում բավական անհաջող է հանդես գալիս բոլոր մրցաշարերի շրջանակում։ Անցնող օրերին հռոմեական ակումբը Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց «Սպեցիային» և լքեց պայքարը, իսկ օրեր անց նույն «Սպեցիային» տանը միայն անչափ համառ պայքարում կարողացավ հաղթել 4։3 հաշվով։

ԶԼՄ-ներում էլ խոսակցություններ են պտտվում, որ Ֆոնսեկան ու ակումբի ավագ Էդին Ջեկոն լուրջ կոնֆլիկտ ունեն միմյանց միջև, ինչից հետո բոսնիացի հարձակվողը սկսել է չհայտավորվել «գայլերի» խաղերին և մարզչի որոշմամ,՝ 34-ամյա ֆուտբոլիստն առանձին է մարզվում։ Բացի դրանից, Ջեկոն նաև զրկվել է ավագի թևկապից։

Այս ամենը հաշվի առնելով՝ «Ռոմայի» սեփականատերերը սկսել են նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Թեկնածուների թվում է հայտնվել «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին։

Վերջերս իտալացի մասնագետին ուղարկում էին «Չելսի», սակայն Ֆրենկ Լեմպարդի հեռացումից հետո Ալեգրին արդեն մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023