Լայպցիգի կատարյալ ձախողումը. Շախտյորը ջախջախեց «ցլերին»🎥

Լայպցիգի կատարյալ ձախողումը. Շախտյորը ջախջախեց «ցլերին»🎥

07/09/2022 - 01:44

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում Դոնեցկի «Շախտյորը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հանքափորները» փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։

Ուկրաինական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարիան Շվեդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Միխայիլ Մուդրիկն ու Լասինա Տրաորեն։

«Ցլերի» կազմից միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Մոհամեդ Սիմականը։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Սելթիկ» 0:3 «Ռեալ Մադրիդ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023