Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն 11-մետրանոցներով հաղթեց Ինտերին 🎥

Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն 11-մետրանոցներով հաղթեց Ինտերին 🎥

14/03/2024 - 02:45

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկո Մադրիդը» սեփական մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 1:0 հաշվով։

Պատասխան խաղն անցավ անչափ լարված, համառ և դիտարժան պայքարում, որի հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո «Ատլետիկոն» հաղթում էր 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի լատերալ Ֆեդերիկո Դիմարկոն, տանտերերի պատասխան գոլը 35-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը, իսկ 87-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը դիմակայության ընդհանուր հաշիվը դարձրեց 2:2։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով 3:2 հաշվով։

Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023