Նագելսմանը Չելսիին մերժելուց հետո կենտրոնացել է այլ ակումբ գլխավորելու ուղղությամբ

Նագելսմանը Չելսիին մերժելուց հետո կենտրոնացել է այլ ակումբ գլխավորելու ուղղությամբ

22/04/2023 - 13:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել «Չելսին»։

Այժմ գերմանացի մասնագետը, հնարավոր է, գլխավորի մեկ այլ լոնդոնյան ակումբ։

Ըստ Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկությունների` այժմ 35-ամյա մասնագետը կենտրոնացել է «Տոտենհեմը» գլխավորելու ուղղությամբ։

Հատկանշական է, որ «խցանները», նախքան Թոմաս Տուխելի «Բավարիան» գլխավորելն, առաջարկ են կատարել վերջինիս, սակայն մերժում են ստացել։

Հիշեցնենք, որ Տուխելը «ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է հենց Յուլիան Նագելսմանին։

Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», լոնդոնյան ակումբը սույն թվականի մարտին գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ արեց Անտոնիո Կոնտեին, ում մինչև մրցաշրջանի ավարտը փոխարինելու է նրա օգնական Քրիստիան Ստելինին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023