Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել Չելսին

Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել Չելսին

22/04/2023 - 11:39

«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել։

Ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն էր, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի մասնագետի ու «ազնվականների» միջև բանակցությունները ձախողվել են։

Անցնող օրերին 35-ամյա մասնագետն ու լոնդոնյան ակումբն ինտենսիվ բանակցություններ են վարել, սակայն Նագելսմանը որոշել է մերժել «Չելսիի» առաջարկը` հրաժարվելով 2023/24 մրցաշրջանից դառնալ ակումբի գլխավոր մարզիչը։

Աղբյուրի փոխանցմամբ` «թոշակառուները» բանակցությունները ձախողել են նաև Լուիս Էնրիկեի հետ։

Նշվում է, որ այժմ «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է։

«Ազնվականների» ղեկավարներն արդեն բանացկություններ են սկսել արգենտինացի մասնագետի հետ, որոնք շարունակվելու են առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ «Չելսին» ապրիլի 2-ին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Գրեհեմ Փոթերին, ում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը փոխարինելու է Ֆրենկ Լեմպարդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023