Պաշտոնական. Թոմաս Տուխելը  գլխավորեց Բավարիան

Պաշտոնական. Թոմաս Տուխելը գլխավորեց Բավարիան

24/03/2023 - 21:15

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Տուխելը, ով այդ պաշտոնում փոխարինել է Յուլիան Նագելսմանին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Ավելի վաղ գերմանացի մասնագետը մարզել է նաև «Մայնցը» (2009-14 թթ.), «Բորուսիա Դորտմունդը» (2015-17 թթ.), ՊՍԺ-ն (2018-20 թթ.) և «Չելսին» (2021-22 թթ.)։

Նշենք, որ «Չելսին» Տուխելի գլխավորությամբ 2021 թ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023