Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը պաշտոնանկ  արվեց

Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը պաշտոնանկ արվեց

24/03/2023 - 21:06

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։

35-ամյա մասնագետը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2021 թ. հուլիսին, ում գլխավորությամբ «Բավարիան» անցկացրել է 84 հանդիպում, տոնել 60 հաղթանակ, կրել 10 պարտություն, 14 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։

«Բավարիան» Նագելսմանի օրոք երկու անգամ դարձել է Գերմանիայի Սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ` Բունդեսլիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023