Լապորտան հանդիպել է   Ռայոլայի ու Հալանդի հոր հետ🎥

Լապորտան հանդիպել է Ռայոլայի ու Հալանդի հոր հետ🎥

01/04/2021 - 18:26

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդն այժմ գտնվում են Բարսելոնայում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով Sport-ին։

«Մինո Ռայոլան ներկա պահին Բարսելոնայում է։ Այս տղեկությունը 100% ճիշտ է և հաստատված։

Նա Բարսելոնա է մեկնել «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնց հետ քննարկել է նորվեգացի ֆուտբոլիստի ապագան։

Էրլինգ Հալանդի համար պայքարը սկսված է, որում ներգրավված են շատ ակումբներ։ «Բարսելոնան» նույնպես բացառություն չէ»,- գրել է Ռոմանոն։

Ավելի ուշ իտալացի լրագրողը գրել է նաև , որ Մինո Ռայոլան ու Ալֆ-Ինգե Հալանդը հանդիպում են ունեցել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ․

«Կողմերի միջև հանդիպումը դրական ընթացք է ունեցել, ինչը առաջին բանակցություններն էին Էրլինգ Հալանդի տրանսֆերի հարցում։

Ակնհայտ է, որ այս հանդիպման ընթացքում որևէ բան նրանք չեն պայմանավորվել․ ֆուտբոլիստի համար պայքարը շատ երկար է լինելու, քանի որ նրան շատ ակումբներ են ցանկանում ձեռք բերել»,- եզրափակել է Ռոմանոն։

«Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկն էլ SkyDe-ի հետ զրույցում հաստատել է, որ հանդիպում է ունեցել Մինո Ռայոլայի հետ․

«Այո, երեկ՝ մարտի 31-ին, ես հանդիպել եմ Ռայոլայի հետ։ Մենք շատ հստակ ներկայացրինք մեր մտադրությունները»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բորուսիա Դորտմունդը» 20-ամյա հարձակվողին կվաճառի միայն այն դեպքում, եթե նրա դիմաց վճարեն նվազագույնը 150 մլն եվրո։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա միայն հայտնի է, որ կատալոնականա կումբը, հանուն 20-ամյա ֆուտբոլիստի, մտադիր է բաժանվել 6 ֆուտբոլիստից։ Խոսքը Անտուան Գրիզմանի, Ուսման Դեմբելեի, Ֆիլիպե Կոուտինիոյի, Սամուել Ումտիտիի, Մարտին Բրեյթվեյթի և Խունիոր Ֆիրպոյի մասին է։

Հավելենք, որ Էրլինգ Հալանդի և դորտմունդյան ակումի միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, խաղացողի հրաժարագինը 2022 թվականի ամռանը լինելու է 75 մլն եվրո։

Նորվեգացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023