Լայպցիգն էլ ավելի մոտեցավ ՉԼ ուղեգիր նվաճելուն?

Լայպցիգն էլ ավելի մոտեցավ ՉԼ ուղեգիր նվաճելուն?

13/06/2020 - 00:56

Ուրբաթ՝ հունիսի 12-ին, մեկնարկեց Բունդեսլիգայի խաղարկության 31-րդ տուրը, որի շրջանակում «Հոֆֆենհայմը» մրցեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Լայպցիգին»։

Խաղն անցավ բավականին դինամիկ և արագ տեմպով։ Խաղը մեկնարկեց «Հոֆֆենհայմի» վտանգավոր պահերով, սակայն տանտերերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 5-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։

9-րդ րոպեին Քրիստիան Մուկիելեն աջ եզրից փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակում տեղակայված Դանի Օլմոյին, ով էլ բացեց խաղի հաշիվը։

Ընդամենը երկու րոպե անց՝ 11-րդ րոպեին, հյուրերը նմանատիպ գրոհ իրականցարին, ինչի արդյունքում Դանի Օլմոն դարձավ գոլի հեղինակ, իսկ այս անգամ նրան հարվածային դիրք դուրս բերեց Մարսել Զաբիթցերը։

Դրանից հետո «Հոֆֆենհայմը» մի քանի անգամ կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ մի բան պակասում էր՝ կա՛մ գնդակն էր դիպչում դարպասաձողին, կա՛մ էլ հիանալի էր խաղում Պետեր Գուլյաչին։ Խաղի մնացած ժամանակահվածում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։

Այսպիսով, առաջնության ավարտից ընդամենը 3 տուր առաջ «Լայպցիգը» անչափ կարևոր հաղթանակ տարավ՝ վաստակելով 62 միավոր։ «Ցլերն» այս արդյունքի շնորհիվ ավելի ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում՝ հինգերորդ տեղը զբաղեցնող «Բայերից» պոկվելով 6 միավորով։ «Հոֆֆենհայմը» 43 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023