Աղբյուր․«Բավարիան» կվարձակալի Ռեալի պաշտպանին»

Աղբյուր․«Բավարիան» կվարձակալի Ռեալի պաշտպանին»

21/01/2020 - 22:49

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով կտեղափխովի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին տեղեկացնում է Onda Cero-ն։

Աղբյուրի տեղեկություններով, կողմերն արդեն հասել են համաձայնության, իսկ գործարքը կկայանա մոտակա ժամերին։ Գործարքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մյունխենյան ակումբը եզրային պաշտպանին կվարձակալի մինչև մրցաշարջանի ավարտը, իսկ դրանից հետո չի ունենա խաղացողի տրանֆերը գնելու անմիջական իրավունք։

Մոտ ժամանկներս Օդրիոսոլան կմեկնի Մյունխեն՝ բուժզննում անցնելու համար։

24-ամյա իսպանացի պաշտպանն այսօր չի մարզվել «արքայական» ակումբի հիմնական կազմի հետ, ինչպես նաև հայտավորված չի լինելու հունվարի 22-ին գավաթի շրջանակում կայանալիք «Ունիոնիստասի» դեմ հանդիպմանը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023