Ինտերը մոտենում է առաջատարներին?

Ինտերը մոտենում է առաջատարներին?

22/06/2020 - 01:57

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումն էլ կայացավ։ Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը» «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամդորիայի» դեմ։

Միլանյան ակումբը բավականին հաջող սկսեց հանդիպումը։ Հանդիպման 10-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն, սակայն նախքան գոլը բավականին գեղեցիկ գրոհ էր զարգացել։ Միլան Շկրինյանը երկար փոխանցման շնորհիվ գտավ ազատ դիրքում գտնվող Լաուտարո Մարտինեսին, ով մի փոքր աջ տեղաշարժվեց, կրնկով գնդակը թողեց Լուկակուին, վերջինս էլ գնդակը «պատ» խաղարկեսց Քրիստիան Էրիկսենի հետ, դուրս եկավ նպաստավոր դիրք և բացեց խաղի հաշիվը։

26-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Անտոնիո Կանդրևան, սակայն իտալացի ֆուտբոլիստի հեռահար հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի դիմային գծից։

33-րդ րոպեին «ներաձուրիները» հերթական տպավորիչ գրոհն անցկացրին, ինչի ադյունքում կրկնապատկեցին հաշվի տարբերությունը։ Անտոնիո Կանդրևան հիանալի փոխանցում կատարեց հարձակման աջ եզրում գտնվող Լուկակուին, ով սպասեց մինչև Կանդրևան հասնի տուգանային հրապարակ և փոխանցեց նրան։ Կանդրևան մեկ հպումով գնդակը թողեց Լաուտարոյին, վերջինս կրկնապատկեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ խաղակեսում ավելի հավասար հանդիպում էր ընթանում։ 53-րդ րոպեին «Սամպդորիան» կրճատեց հաշվի տարբերությունը։ Անկյունայինի խաղարկումից հետո Մորտեն Թորսբին գրավեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը, սակայն ավելին հյուրերը չկարողացան անել։

Այպսիսով, վերսկսումից հետո Անտոնիո Կոնտեի թիմը բավականին վստահ տեսք ուներ և 57 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ մի փոքր մոտենալով առաջատարներին։ Առաջատար «Յուվենտուսն» ունի 63 միավոր, իսկ երկորդ հորիզոնականում զբաղեցնող «Լացիոն»՝ 62։ «Սամպդորիան» 26 միավորով 16-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023