Արգենտինան հիանալի խաղով  հաղթեց Վենեսուելային🎥

Արգենտինան հիանալի խաղով հաղթեց Վենեսուելային🎥

26/03/2022 - 09:59

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում մրցեց Վենեսուելայի դեմ։

«Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ուներ ինչպես տարծքային, այնպես խաղային մեծ առավելություն և մրցակցին հղթեց խոշոր` 3:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլաս Գոնսալեսը, Անխել դի Մարիան ու Լեո Մեսսին։

Այս ընտրական գոտու 17-րդ տուրում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.

Բրազիլիա 4:0 Չիլի

Պարագվայ 3:1 Էկվադոր

Ուրուգվայ 1:0 Պերու

Կոլումբիա 3:0 Բոլիվիա

ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա (անցկացրած 16 հանդիպում) – 42 միավոր
  2. Արգենտինա (անցկացրած 16 հանդիպում) – 38 միավոր
  3. Էկվադոր – 25 միավոր
  4. Ուրուգվայ – 25 միավոր
  5. Պերու – 21 միավոր
  6. Կոլումբիա – 20 միավոր
  7. Չիլի – 19 միավոր
  8. Պարագվայ – 16 միավոր
  9. Բոլիվիա – 15 միավոր
  10. Վենեսուելա – 10 միավոր

Վերջին` 18-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

Պերու – Պարագվայ

Վենեսուելա – Կոլումբիա

Բոլիվիա – Բրազիլիա

Չիլի – Ուրուգվայ

Էկվադոր – Արգենտինա

Հավելենք, որ դեռևս անհայտ է հետաձգված Բրազիլիա – Արգենտինա հանդիպման ճակատագիրը։

Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց Բրազիլիան, Արգենտինան, Էկվադորն ու Ուրուգվայն արդեն նվաճել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք է ստանում, որի շրջանակում մրցելու է Ասիայի գոտու որակավորման չորրորդ փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023