Էկվադորը, չնայած պարտությանը, նվաճեց ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

Էկվադորը, չնայած պարտությանը, նվաճեց ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

25/03/2022 - 11:04

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրում Էկվադորի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։

Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ պարագվայցիները հաղթեցին 3:1 հաշվով։

Պարագվայի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտո Մորալեսն ու Միգել Ալմիրիոնը, իսկ հյուրերի պաշտպան Պիերո Հինկապին գրավեց սեփական դարպասը։

Էկվադորի միակ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Խորդի Կայսեդոն։

Այս հաղթանակից հետո Պարագվայը վաստակեց 16 միավոր և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլում զբաղեցնում է միայն 8-րդ հորիզոնականը ու վերջին տուրից առաջ արդեն զրկվել է պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից։

Էկվադորն էլ, չնայած պարտությանը, մնաց 25 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը ու 18-րդ տուրից առաջ անհասանելի դարձավ 4-րդ տեղից ցածր գտնվող մյուս հավաքականների համար` նվաճելով աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Նշենք, որ Գուստավո Ալֆարոյի գլխավորած հավաքականը պատմության մեջ միայն 4-րդ անգամ է նվաճում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023