Ուրուգվայը հաղթեց Պերուին` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

Ուրուգվայը հաղթեց Պերուին` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

25/03/2022 - 10:35

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի որակավորման փուլի 17-րդ տուրի շրջանակում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» մարզադաշտում մրցեց Պերուի ընտրանու դեմ։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 42-րդ րոպեին աչքի ընկավ Ջորջիան Դե Արասկաետան` հաղթանակ պարգևելով Ուրուգվայի հավաքականին։

Այսպիսով, Ուրուգվայը հաղթեց 1:0 հաշվով, Հարավային Ամերիկայի որակավորման գոտում վսստակեց 25 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականն ու վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ դրանից ցածր հորիզոնականներում գտնվող մյուս ընտրանիների համար` նվաճելով աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Պերուն իր ակտիվում ունի 21 միավոր և պայքարում է միջմայրցամաքային անցումային հանդիպմում անցկացնելու իրավունք վաստակելու համար։

Հավելենք, որ Ուրուգվայի հավաքականը պատմության մեջ 14-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023