Բրազիլիան գեղեցիկ խաղով ջախջախեց Չիլիին🎥

Բրազիլիան գեղեցիկ խաղով ջախջախեց Չիլիին🎥

25/03/2022 - 13:30

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը լեգենդար «Մարականա» մարզադաշտում մրցեց Չիլիի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում «պենտակամպիոններն» ունեին խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Տիտեի սաները մրցակցին ջախջախեն 4:0 հաշվով։

Բրազիլացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Նեյմարը, Վինիսիուսը, Ֆիլիպե Կոուտինիոն և Ռիչարլիսոնը։

Այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը վաստակեց 42 միավոր և վստահ գլխավորում է Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը։

Չիլին, 19 միավորով, 7-րդն է։

Այս ընտրական գոտում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.

Պարագվայ 3:1 Էկվադոր

Ուրուգվայ 1:0 Պերու

Կոլումբիա 3:0 Բոլիվիա

17-րդ տուրի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

Արգենտինա – Վենեսուելա

ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա (անցկացրած 16 հանդիպում) – 42 միավոր
  2. Արգենտինա (անցկացրած 15 հանդիպում) – 35 միավոր
  3. Էկվադոր – 25 միավոր
  4. Ուրուգվայ – 25 միավոր
  5. Պերու – 21 միավոր
  6. Կոլումբիա – 20 միավոր
  7. Չիլի – 19 միավոր
  8. Պարագվայ – 16 միավոր
  9. Բոլիվիա – 15 միավոր
  10. Վենեսուելա – 10 միավոր

Այսպիսով, այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր արդեն նվաճել են Բրազիլիայի, Արգենտինայի, Էկվադորի ու Ուրուգվայի հավաքականները։

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում է անցկացնելու Ասիայի գոտու որակավորման չորրորդ փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023