Ատլետիկոյի կատարյալ ձախողումը. «հնդկացիները» պարտվեցին Պորտուին🎥

Ատլետիկոյի կատարյալ ձախողումը. «հնդկացիները» պարտվեցին Պորտուին🎥

01/11/2022 - 23:51

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում Լիսաբոնի «Դրագաու» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։

«Վիշապները» հանդիպման մեկնարկում երկու գնդակ ուղարկեցին «հնդկացիների» դարպասը և մինչև խաղի ավարտ պահեցին ձեռք բերած առավելությունը։

Հյուրերին միայն խաղավերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. ավելին ավելին անել Դիեգո Սիմեոնեի թիմին չհաջողվեց։

«Պորտուին» հաղթանակ պարգևեց 5-րդ և 24-րդ րոպեներին Մեհդի Թարեմիի և Ստեֆան Էուշտակիուի խփած գոլերը, իսկ «Ատլետիկոյի» գնդակը, որպես ինքնագոլ, 90+4-րդ գրանցվեց տանտերերի պաշտպան Իվան Մարկանոյի անվան դիմաց։

Այսպիսով, Սերժիո Կոնսեյսաուի թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բայեր Լևերկուզեն» 0:0 «Բրյուգե»

B խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Պորտու» – 12 միավոր
  2. «Բրյուգե» – 11 միավոր
  3. «Բայեր» – 5 միավոր
  4. «Ատլետիկո Մադրիդ» – 5 միավոր

Հավելենք, որ «Պորտուն» ու «Բրյուգեն» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8, իսկ «Բայերը»` Եվրոպա լիգայի 1/16 երափակիչի ուղեգիր։

Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա մադրիդյան ակումբը լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023