ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Կանադայի ազգային հավաքականը Լոս Անջելեսում 1:0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։ Ջեսի Մարշի գլխավորած թիմի հաղթական գոլը 90+2-րդ րոպեին խփեց Ստեֆան Էուշտակիում։ Այսպիսով, կանադացիները պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան Մունդիալի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն Նիդերլանդներ – Մարոկկո դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում Լիսաբոնի «Դրագաու» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ «Վիշապները» հանդիպման մեկնարկում երկու գնդակ ուղարկեցին «հնդկացիների» դարպասը և մինչև խաղի ավարտ պահեցին ձեռք բերած առավելությունը։ Հյուրերին միայն խաղավերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. ավելին ավելին անել Դիեգո Սիմեոնեի թիմին չհաջողվեց։ «Պորտուին» հաղթանակ պարգևեց 5-րդ և 24-րդ րոպեներին Մեհդի […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026