Անչելոտի. «Ռեալի լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում»

Անչելոտի. «Ռեալի լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում»

12/11/2023 - 16:54

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Սա «Ռեալի» լավագույն հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Վալենսիան» լավագույն հանդիպումը չանցկացրեց, այդ պատճառով էլ մենք լավ խաղացինք։

Եթե առաջին մի քանի րոպեները չհաշվենք, հանդիպումը կատարյալ ստացվեց։

Վինիսիուսն ու Ռոդրիգոն վերադարձել են իրենց լավագույն մարզավիճակին։ Նրանց ժամանակ էր հարկավոր. վերջին երկու խաղերում իրենց լավ դրսևորեցին` ցույց տալով տալով բացառապես որակյալ ֆուտբոլ։

Համաձայն եմ այն մտքի հետ, որ սա Վինիսիուսի լավագույն հանդիպումն էր, բայց ամենից շատ սիրում եմ գնահատել ոչ թե անհատական, այլ հավաքական ջանքերը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023