Ռեալը փայլում է` ջախջախելով Վալենսիային 🎥

Ռեալը փայլում է` ջախջախելով Վալենսիային 🎥

12/11/2023 - 10:25

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` «չղջիկներին» ջախջախելով 5:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից փայելց Ռոդրիգոն` դառնալով երկու գոլի և երկու ասիստի հեղինակ։

Հատկանշական է, որ 22-ամյա հարձակվողը երկու անգամ էլ օգնեց աչքի ընկնել Վինիսիուսին, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։

«Սերուցքայինների» կազմից մեկ գոլ էլ խփեց Դանի Կարվախալը։

«Վալենսիայի» հեղինակության գնդակը գրանցվեց Ուգո Դուրոյի անվան դիմաց։

Այս հաղթանակիվ հետո «Ռեալը» վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Վալենսիան», 18 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023