Անհավանական Արսենալ! «Զինագործները» ջախջախեցին Վեսթ Հեմին 🎥

Անհավանական Արսենալ! «Զինագործները» ջախջախեցին Վեսթ Հեմին 🎥

11/02/2024 - 19:54

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

«Զինագործները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` «մրճահարներին» ջախջախելով 6:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, մեկական գոլ էլ խփեցին Վիլիամ Սալիբան, Գաբրիելը, Լեանդրո Տրոսարն ու Դեկլան Ռայսը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 52 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնական։

«Վեսթ Հեմը», 36 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023