«Արսենալը» ծանրագույն հաղթանակ կորզեց «Վեսթ Հեմից» ու շատ մոտ է չեմպիոնությանը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 83-րդ րոպեին խփեց Լեանդրո Տրոսարը։
Հանդիպման 90+5-րդ րոպեին «մրճահարները» Կալում Վիլսոնի ջանքերով խփեցին պատասխան գոլը, բայց գլխավոր մրցավար Քրիս Քավանան, տևական ժամանակ դրվագը քննարկելով VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց դարպասի գրավումը` արձանագրելով հարձակում դարպասապահի վրա։
«Զինագործները» առաջնության ավարտից երկու տուր առաջ 79 միավորով առաջին տեղում են։ Լոնդոնյան գրանդը 5 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից», որը, սակայն, մեկ հանդիպում քիչ է անցկացրել և մայիսի 13-ին սեփական դաշտում կմրցի «Քրիսթալ Փելասի» դեմ։
«Վեսթ Հեմը» 36 միավորով 18-րդ տեղում է` պայքարելով տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml