Պաշտոնական. Չալհանօղլուն տեղափոխվեց Ինտեր

Պաշտոնական. Չալհանօղլուն տեղափոխվեց Ինտեր

22/06/2021 - 23:52

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրելու է անճար, քանի որ ս/թ հունիսի 30-ին դառնալու է ազատ գործակալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր թիմի կազմում լինելու է 4 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Հական Չալհանօղլուն «Միլանում» հանդես է գալիս 2017 թ. ի վեր և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 172 հանդիպում` դառնալով 32 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023