Ինտերն անսպասելի առաջարկ է կատարել Միլանի առաջատարներից մեկին

Ինտերն անսպասելի առաջարկ է կատարել Միլանի առաջատարներից մեկին

21/06/2021 - 12:48

«Ինտերն» սկսել է փոխարինող փնտրել Քրիստիան Էրիկսենի համար, ով, ինչպես գիտեք, Եվրո-2020-ի շրջանակում հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա կայացած հանդիպման 42-րդ րոպեին ուշագնաց եղավ. նրա մոտ սրտի կանգ էր արձանագրվել և դեռևս հայտնի չէ` նա երբ կվերադառնա խաղադաշտ։

«Ներաձուրիներն» ակտիվորեն հետաքրքրված են «Միլանի» ենթահարձակվող Հական Չալհանօղլուի ծառայություններով, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո, հնարավոր է, դառնա ազատ գործակալ, քանի որ դեռևս նոր պայմանագիր չի կնքել «կարմրասևերի» հետ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ինտերը» փորձում է օգտվել այդ փաստից և պայմանագիր է առաջարկել թուրք ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտերը» Չալխանօղլուին առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Սկիրան գրում է նաև, որ «Միլանի» վերջին առաջարկը եղել է 4 տարվա պայմանագիր` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով, որը դեռևս անպատասխան է մնացել։ Այժմ 27-ամյա ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարի միլանյան երկու ակումբների միջև։

Հիշեցնենք, որ Հական Չալհանօղլուն «Միլանում» հանդես է գալիս 2017 թ. ի վեր և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 172 հանդիպում` դառնալով 32 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023