«Նյուրնբերգյան ճակատամարտից»` Մեխիկո! Մեքսիկա – ՀԱՀ հանդիպումը մոտ էր հակառեկորդ կրկնելուն 📸
ԱԱ-2026-ի բացման` Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն (2:0) խաղում հավաքականները միասին երեք կարմի քարտ ստացան ու մոտ էին հակառեկորդ գրանցելուն։
Մունդիալիների պատմության մեջ սա միայն 6-րդ հանդիպումն էր, որի ընթացքում մրցավարը 3 կարմիր քարտ է ցույց տվել։
Նախկինում նման դեպք գրանցվել էր նաև Չեխիա – Բրազիլիա (ԱԱ-1938, քառորդ եզրափակիչ 1:1), Հունգարիա – Բրազիլիա (ԱԱ-1954, քառորդ եզրափակիչ, 4:2), ՀԱՀ – Դանիա (ԱԱ-1998, խմբային փուլ, 1:1), Իտալիա – ԱՄՆ (ԱԱ-2006, խմբային փուլ, 1:1) և Խորվաթիա – Ավստրալիա (ԱԱ-2006, խմբային փուլ, 2:2) հանդիպումներում։
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ավելի շատ կարմիր քարտ գրանցվել է միայն Մունդիալ-2006-ի 1/8 եզրափակիչի Պորտուգալիա – Նիդերլանդներ (1:0) խաղում։ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած խաղում ռուս մրցավար Վալենտին Իվանովը ցույց է տվել 4 կարմիր քարտ` դաշտից հեռացնելով հավաքականներից երկուական ֆուտբոլիստի։
Այդ խաղում Իվանովը նաև 16 դեղին քարտ է պարզել գլխավերևումը։ Հանդիպումը հետագայում ստացել է խորհրդանշական «Նյուրնբերգյան ճակատամարտ» անվանումը։
Կարդացե՛ք նաև`
- ԱԱ-2026. Կարմիր քարտերի տեղատարափ. Մեքսիկան բացման խաղում հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած ՀԱՀ-ին
- ԱԱ-2026. Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ
- ԱԱ-2026. Հունիսի 12-ի խաղային օրվա անոնսը
- Մեքսիկան ընդհատել է բացման խաղերում իր անհաջող շարքը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml