ԱԱ-2026. Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ 🎥
ԱԱ-2026-ի A խմբի առաջին տուրում Հարավային Կորեայի ազգային հավաքականը Սապոնանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։
Չեխերից հանդիպման հաշիվը բացեց թիմի ավագ Լադիսլավ Կրեյչին, որին «Ասիայի վագրերը» պատասխանեցին Հվան Իմ Բոյի և Օ Հյոն Գյուի գոլերով։
A խմբում Մեքսիկան ու Հարավային Կորեան 3-ական միավոր ունեն։ Չեխիան ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը եզրափակում են խումբը։
Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ խաղերը.
- Չեխիա – ՀԱՀ ` 18.06, 20:00
- Մեքսիկա – Հարավային Կորեա` 19.06, 5:00
Կարդացե՛ք նաև`
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml