ԱԱ-2026. Կարմիր քարտերի տեղատարափ. Մեքսիկան բացման խաղում հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած ՀԱՀ-ին 🎥
Մեքսիկայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի բացման խաղում 2:0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։
Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած խաղում Խավիեր Ագիրեի գլխավորած թիմից գոլերը խփեցին Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։
Հարավաֆրիկացիները հանդիպումն ավարտեցին 9 ֆուտբոլիստով։ 49-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշռից հեռացվեց Յայա Սիթոլեն։ 84-րդ րոպեին էլ Թեմբա Զվանեն մրցակցին միտումնավոր հարվածելու համար նույնպես կարմիր քարտ ստացավ։
Տանտերերը ևս անմասն չմնացին կարմիր քարտերի «տեղատարափից». 90+2-ին դաշտից հեռացվեց Սեզար Մոնտեսը։
«Ացտեկները» 3 միավորով գլխավորոցին A խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեքսիկացիները երկրորդ տուրում հունիսի 19-ին կմրցեն Հարավային Կորեայի թիմի դեմ։ ՀԱՀ-ը հունիսի 18-ին կհանդիպի Չեխիային։
Առաջին տուրի` այս խմբի մյուս խաղում կմրցեն Հարավային Կորեան ու Չեխիան, մեկնարկը` ժամը 6:00-ին։ Հանդիպումը տեղի կունենա Մեքսիկայի Սապոպան քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml