The Score-ը  ներկայացրել է թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին

The Score-ը ներկայացրել է թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին

07/04/2020 - 11:23

Ամերիկյան հեղինակավոր The Score պարբերականը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին։

Անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն։ Լա լիգայից առանձնացվել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին, իսկ Բունդեսլիգայում՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Ըստ The Score-ի՝ ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի լավագույնը «Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչն է, իսկ Լիգա 1-ում՝ ՊՍԺ-ի եզրային ֆուտբոլիստ Անխել դի Մարիան։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023