Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։ Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։ «Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։ Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
Դանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում է Ուկրաինայի թիմի դեմ։ Դանիացիներից 13-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Պատրիկ Դորգուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Եգիպտոսի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։ «Պենտակամպիոնների» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է 19-ամյա հարձակվող Էնդրիկը` եզրափակելով Ռաֆինիայի ասիստը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Բրունո Գիմարայեսը։ «Փարավոններից» մրցակցի դարպասը գրավել է Մոստաֆա Զիկոն։ Բրազիլացիներն ու եգիպտոսցիներն ԱԱ-2026-ից առաջ անցկացրել են վերջին ընկերական […]
Ավելին
Կյուրասաոյի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախել է Արուբայի թիմին։ Լեգենդար մարզիչ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջոշուա Բրենեթը, Ժերեմի Անտոնիսը, Լիվանո Կոմենենսիան և Ժունինյո Բակունան։ Բոլոր գնդակները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Կանաչ ալիքը» նախքան ԱԱ-2026-ն անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։ Կյուրասաոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն (185 հազար մարդ) ունեցող երկիրն է։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Հոնդուրասի թիմին։ ԱՄՆ-ի Քոլեջ Սթեյշն քաղաքի 102 հազար հանդիսական տեղավորող «Քայլ Ֆիլդ» ստադիոնում կայացած խաղում «Ալբիսելեստեի» գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ջուլիանո Սիմեոնեն։ Աշխարհի գործող չեմպիոնից հանդիպումը մնասվածքի պատճառով բաց թողեց թիմի ավագ և առաջատար, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Տամպա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Նոր Զելանդիայի թիմի հետ` հաղթելով 1:0 հաշվով։ «Երեք առյուծների» հաղթական գոլը 45+2-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը հունիսի 11-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` Օռլանդոյում մրցելով Կոստա Ռիկայի հավաքականի դեմ։ Նոր Զելանդիայի հավաքականը Մունդիալից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Բանգլադեշի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին։ «Բենգալյան վագրերից» դուբլ է գրանցել թիմի ավագ Տոպու Բարմանը։ Սան Մարինոյի գոլը խփել է Նիկոլաս Ջապոկետին։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 181-րդ տեղը զբաղեցնող Բանգլադեշը պատմության մեջ առաջին անգամ է հաղթել եվրոպական հավաքականի։ Թոմաս Դուլի գլխավորած թիմն այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունի։ Սան Մարինոն […]
Ավելին
ԱՄՆ-ի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին։ Ամերիկացիներից 37-րդ րոպեին հնդանոթային հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց Էնթոնի Ռոբինսոնը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026