«Յուվենտուսը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական հերթական խաղում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հոնկոնգում կայացած խաղում «Բիանկոներիի» հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Էդոն Ժեգրովան։ Թուրինյան գրանդը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` մրցելով «Ինտերի» դեմ։ «Չելսին» նույն օրը կհանդիպի «Միլանին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
«Ջեջուն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է «Բավարիային»։ Հարավկորեական ակումբից 15-րդ րոպեին Մաթեուս Այասն անհավանական հնարքով շրջանցել է մրցակցի պաշտպան Կիմ Մին Ջեին, ձեռնարկել ֆանտաստիկ անցում ու ասիստ կատարել իր խաղընկեր Լի Չան Մինին։ Այասը 2024-26թթ. հանդես է եկել «Նոայում», 77 խաղում խփել է 32 գոլ, կատարել 8 ասիստ, մեկ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, երկու […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթել է Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Լեգանեսին»։ «Արքայական ակումբի» գոլերը խփել են Ֆեդերիկո Վալվերդեն, Գոնսալո Գարսիան ու Ֆրանկո Մաստանտուոնոն, իսկ մրցակցի պաշտպան Ռուբեն Պուլիդոն գրավել է սեփական դարպասը։ «Լեգանեսից» աչքի է ընկել Նայիմ Գարիսան։ «Լոս Բլանկոսը» Ժոզե Մոուրինիոյի` ակումբ վերադարձից հետո առաջին հաղթանակն է տարել։ Պորտուգալացի […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում կմրցի Կահիրեի «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին «Կամպ Նոու» ստադիոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ «Ալ Ահլին» Գամպերի անվան գավաթի խաղում կլինի կատալոնական գրանդի առաջին աֆրիկյան մրցակիցը։ Ժոան Գամպերի անվան գավաթի հանդիպումն ընկերական է ու «Բարսելոնայի»` նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը։ Այն անցկացվում […]
Ավելին
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 4:1 հաշվով հաղթելով Իսպանիայի երրորդ լիգան ներկայացնող «Եվրոպային»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ են խփել Իբրահիմ Դիառան, Էկտոր Ֆորտը, Էբրիմա Տունկարան և Ալեքս Յանեսը։ «Եվրոպայից» աչքի է ընկել Ֆլավիո Ռիբեյրոն։ Նշենք, որ կատալոնական գրանդի գոլի հեղինակներից Տունկարան ընդամենը 16 տարեկան է։ Նա հանդես է ակումբի երիտասարդական թիմում` «Բարսա […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 16:0 հաշվով հաղթել է Գերմանիայի 6-րդ լիգան ներկայացնող «Ազենին»։ «Ներաձուրիից» պենտա-տրիկ է գրանցել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն և խփել 5 գոլ, Լուկա Տոպալովիչը ձևակերպել է հեթ-տրիկ, Դավիդե Ֆրատեզին, Անդի Դիուֆը, Ջամալ Իդրիսուն` դուբլ, իսկ Մատիա Մոսկոնին ու Ֆեդերիկո Դիմարկոն աչքի են ընկել մեկական անգամ։ Միլանյան գրանդից երկրորդ խաղակեսում փոխարինման է […]
Ավելին
Իսպանիայի Սեգունդայի նորեկ «Տեներիֆեն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է Լա լիգայում հանդես եկող «Խետաֆեին»։ «Տեներիֆեից» ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հրանտ-Լեոն Ռանոսը` նշելով նորամուտը նոր ակումբում։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վերջերս է 300 հազար եվրոյով Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Տեներիֆե»։ Նա ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ «Բլանկիազուլեսը» հաջորդ ընկերական […]
Ավելին
«Ալ Ահլին» ընկերական խաղում 8:0 հաշվով ջախջախել է Ավստրիայի երրորդ լիգան ներկայացնող «Պինցգաու Զալֆելդենին»։ Սաուդյան ակումբից 29-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում առաջին գոլն է խփել։ Նա վերջերս է 21,9 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Հայաստանի գավաթակիր «Նոան» հունիսի 17-ից հուլիսի 8-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում ուսումնարզական հավաք կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հավաքի ընթացքում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4 ընկերական հանդիպում կանցկացնի։ Ակումբը կմրցի հետևյալ ակումբների դեմ. «Նոան» եվրագավաթային պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, որի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, […]
Ավելին
ԱԱ-2026-ի B խմբի առաջին տուրում Կանադայի ազգային հավաքականը Տորոնտոյում ոչ-ոքի (1:1) գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի հետ։ Բոսնիացիներից 21-րդ րոպեին հաշիվը բացեց Յովկո Լուկիչը։ Ազգությամբ սերբ ֆուտբոլիստը հավաքականում խփեց առաջին գոլը։ Կանադացիները միայն խաղավերջում կարողացան խուսափել պարտությունից. 78-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Քայլ Լարինը։ Այս խմբի մյուս խաղում կմրցեն Կատարի ու Շվեյցրիայի հավաքականները։ […]
Ավելին
1 2 3 55

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026