Այսօր կկայանա Հայաստան – Մոլդովա հանդիպումը 📸
Այսօր` հունիսի 9-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Կկայանա Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը, մեկնարկը` ժամը 19:00-ին։
Հսնդիպումը սպասարկելու համար նշանակված է հետևյալ մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար` Ալեկո Ափցիաուրի (Վրաստան)։
Եզրային մրցավարներ` Գիորգի Էլիկաշվիլի, Դավիթ Չիգոգիձե (երկուսն էլ` Վրաստան)։
Չորրորդ մրցավար` Արտեմ Գասպարյան (Հայաստան)։
Նախկինում հավաքականները հանդիպել են 5 անգամ, տարել մեկական հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի։
Դիմակայության պատմության լավագույն ռմբարկուն մոլդովացիների նախկին պաշտպան Վիկտոր Գոլովատենկոն է, որը երկու գոլ է խփել։ Նա 2009թ. օգոստոսի 12-ին Երևանում կայացած ընկերական խաղում դուբլ է գրանցել` օգնելով Մոլդովային հաղթել 4:1 հաշվով։
Մոլդովայի դեմ խաղերում Հայաստանի հավաքականից գոլ են խփել Ռաֆայել Նազարյանը, Կարեն Դոխոյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Պաչաջյանը և Արարատ Առաքելյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ Առաքելյան, ընկերական-հանդիպումներ, Լևոն Պաչաջյան, Կարեն Դոխոյան, Հայաստան - Մոլդովա, Հայաստանի-հավաքական, Մարկոս, Մոլդովայի հավաքական, Ռաֆայել Նազարյան