ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության (0:1) մասին. «Սա ֆուտբոլ է և, դեպքերի մեծամասնությունում, այն գեղեցիկ է, բայց երբեմն լինում է նաև այսպես։ Անկասկած` մենք կնախընտրեինք ավելի լավ իրավիճակում հայտնվել։ Հավասար խաղ էր, բայց գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Հանդերձարանում ֆուտբոլիստները մի փոքր կոտրված էին։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Այդ հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունում Գերմանիան կունենա 5 ներկայացուցիչ։ Դեռ ավելին` եթե «Բորուսիան» հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և Բունդեսլիգայում զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը, մրցաշարի հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կունենա 6 ներկայացուցիչ։ Ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ համառ և լարված պայքարում, որն ավարտվեց դորտմուդնյան ակումբի հաղթանակով` 1:0 հաշվով։ Էդին Թերզիչի թիմի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆյուկրուգը։ Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը հաղթում է 1:0 հաշվով. 36-րդ րոպեին աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Դորտմունդյան ակումբից 36-րդ րոպեին աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` ապրիլի 30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, 23:00) «Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ (մայիսի 1, 23:00) Հավելենք, որ դիմակայությունների պատասխան խաղերը կայանալու են մայիսի 7-8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Լայպցիգը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ «Ցլերը», չնայած առաջինը գնդակ բաց թողեցին, փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմից մեկական գոլ խփեցին Լոյի Օպենդան, Բենյամին Շեշկոն, Մոհամեդ Սիմականն ու Քրիստոֆ Բաումգարտները։ Հյուրերի միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։ Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ թրիլերային պայքարում, որն ավարտվեց «Բորուսիայի»` 4:2 հաշվով հաղթանակով։ Էդին Թերզիչի թիմից գոլերը խփեցին Յուլիան Բրանդտը, Յեն Մատսենը, Նիկաս Ֆուլրուգն ու Մարսել Զաբթիցերը։ «Ատլետիկոյի» կազմից աչքի ընկավ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմից աչքի ընկան Ռոդրիգո Դե Պոլն ու Սամուել Լինոն, հյուրերի միակ գոլը խփեց Սեբաստիան Ալեն։ Նշենք, որ դիմակայության պատասխան խաղը կայանալու է ապրիլի 16-ին։ […]
Ավելին
1 2 3 48

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023