«Բավարիան» հաղթեց «Բորուսիային»` 12-րդ անգամ դառնալով Գերմանիայի Սուպերգավաթակիր 🎥
«Բավարիան» պատմության մեջ 12-րդ անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթի տիտղոսը։
Տիտղոսային խաղում մյունխենյան գրանդը «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից գոլերը խփել են Նաթանիել Բրաունն ու Մայքլ Օլիսեն։ Ֆրանսիացի վինգերը նաև ասիստ է գրանցել` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Բորուսիայից» աչքի է ընկել Ֆաբիու Սիլվան։
«Ռեկորդ մայսթերը» Գերմանիայի Սուպերգավաթակիր է դարձել երկրորդ տարին անընդմեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml