Ինչպես գիտեք կորոնավիրուսի կտրուկ զարգացման և տարածման պատճառով եվրոպական գրեթե ողջ ֆուտբոլը դարադեցված է։ Մինչև ապրիլի 4-ը դադարեցվել է նաև անգլիական Պրեմիեր լիգան։ Հանդիպումների բացակայության պարագայում «Սաութհեմպտոնը» հետաքրքիր մրցում է անցկացրել` իքսիկ-նոլիկի տեսքով։ Twitter-ի իրենց էջում «սրբերը» նախ պայքարի են հրավիրել «Նորվիչին», որը, սակայն անպատասխան է թողել։ Տեսնելով, որ պատասխան չկա՝ «Սաութհեմպտոնը» մարտահրավեր է նետել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սաութհեմպտոնը» կորոնավիրուսի վտանգի հետ կապված սկսել է միջոցներ ձեռնարկել։ Ակումբի ղեկավարությունն արգելել է խաղացողներին ստորագրություններ բաժանել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին Չինաստանի Ուհան նահանգում բռնկված կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 65 երկրներում, որից մահացել են ավելի քան 3000 մարդ։
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում կայացավ վերջին վերախաղարկումը։ Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ 3։2 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։ Լոնդոնցիները Ջեք Սթիվենսի ինքնագոլի շնորհիվ հաղթում էին, սակայն «սրբերը» Շեյն Լոնգի և Դանի Ինգսի գոլերի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ։ Հանդիպման 78-րդ րոպեին Լուկաս Մոուրան հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Հին Մին Սոնը հստակ իրացնելով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային բացարձակ առաջատար «Լիվերպուլը» կանգ չի առնում։ Յուրգեն Կլոպի սաները սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սաութհեմպտոնի» դարպասը։ Մեկ խաղակես դիմանալուց հետո Ռալֆ Հազնհյութլի թիմը քանդվեց։ Բոլոր 4 գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ու Ջորդան Հենդերսոնը։ Այսպիսով, «Լիվերպուլը» անցկացնելով 42-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին օրերին ցանկացել է ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին։ Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, ինչը պայմանավորված է Մարկուս Ռեշֆորդի վնասվածքով։ Սակայն, «Բորնմութը» հրաժարվել է վաճառել իր առաջատարներից մեկին։ Ակումբը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար և չի ցանկացել վաճառել թիմի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սաութհեմպտոնի» 28-ամյա եզրային պաշտպան Սեդրիկ Սոարեշին։ Պորտուգալացի խաղացողը «զինագործների» կազմում հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը։ Սակայն, «Արսենալը» վարձակալության ավարտից հետո խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։ Սոարեշը «սրբերի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Սադիո Մանեի վերականգնման ժամկետի մասին․ «Սադիոն միանշանակ չի խաղա «Վեսթ Հեմի», հնարավոր է նաև «Սաութհեմպտոնի դեմ խաղերում»։ Նա մկանների ծանրաբեռնվածություն ունի։ Մի կողմից էլ մեր բախտը բերել է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնքնք, որ սենեգալցի խաղացողը վնասվածք […]
Ավելին
Անգլիայի գավաթի շրջանակում կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները։ Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը» հյուրընկալվել էր Չեմպիոնշիփի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բրենթֆորդին»՝ հաղթելով նվազագույն՝ 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 3-րդ րոպեին հեղինակեց Կելեչի Իհեանաչոն։ Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է անկայուն ելույթների շարքը։ Ժոզեի Մոուրինոյի սաներն այս անգամ չկարողացան հաղթել «Սաութհեմպտոնին»։ «Սենթ-Մերի» մարզադաշտում կայացած խաղում կողմերը բաժանվեցին […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 23-ին, կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի վերջին վերախաղարկումը։ Նշանակությամբ երրորդ՝ Լիգա առաջինը ներկայացնող «Տրանմեր Ռովերսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ ԱՊԼ-ի ներկայացուցիչ «Վոթֆորդի» նկատմամբ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 3։3 հաշիվը։ Այսպիսով, «Տրանմեր Ռովերսը» դարձավ 1/16 եզրափակչի վերջին մասնակիցը։ 1/16 եզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «ՔՊՌ» – «Շեֆիլդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայում կայանում է 23-րդ տուրը։ Առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Քրիսթալ Փելեսի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց հյուրերի կենտրոնական հարձակվող Չենկ Թոսունը։ Չնայած հանդիպման մեծ մասն անցավ «քաղաքաբնակների» բացահայտ առավելությամբ, Պեպ Գվարդիոլայի սաները միայն 82-րդ հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։ Ընդամենը 5 […]
Ավելին
1 7 8 9 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023