Լիվերպուլը չօգտվեց Տոտենհեմի նվերից, իսկ Սաութեհմտոնը ներխուժեց եռյակ🎥

Լիվերպուլը չօգտվեց Տոտենհեմի նվերից, իսկ Սաութեհմտոնը ներխուժեց եռյակ🎥

13/12/2020 - 23:42

Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը։

Փոքրիկ լոնդոնյան դերբիի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Քրիստալ Փելասն» ու «Տոտենհեմը»։

«Շնաձկները» չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը և գրանցվեց 1։1 հաշիվը։ Հանդիպման 23-րդ րոպեին կրկին աշխատեց Հին Մին Սոն-Հարի Քեյն զույգը․ հարավկորեացու փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվողը։

Մինչև 81-րդ րոպեին 0։1 հաշիվը պահպանվում էր, սակայն «արծիվները» կարողացան ոչ-ոքի կորզել։ Ռոյ Հոջսոնի սաներին պարտությունից փրկեց Ջեֆրեյ Շլուպը։

Այսպիսով, Ժոզե Մոուրինոի սաները կարևոր միավորներ կորցրին։ «Տոտենհեմը» վաստակեց 25 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Փելասը» 17 միավորով 11-րդն է։

«Լիվերպուլը» չկարողացավ օգտվել «Տոտենհեմի» նվերից՝ հյուրընկալվելիս միավորը կիսելով հետնապահների թվում ընթացող «Ֆուլհեմի» հետ։

Շատերի համար 25-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Բոբի Ռիդը։

Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի սաները մեծացրին ունեցած առավելությունը և 79-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը։ «Ֆուլհեմի» հարձակվող Աբուբակար Կամարան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղացի, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը։

84-րդ րոպեին Կյորտինս Ջոնսը կարող էր հաղթանակ պարգևել, սակայն երիտասարդ ֆուտբոլիստի հարվածից հետո լոնդոնյան ակումբին փրկեց դարպասապահ Ալֆոնս Արեոլյան։

Ինչպես «Տոտենհեմը», մերսիսայդյան ակումբը նույնպես կարևոր միավորներ կորցրեց։ «Լիվերպուլը» 25 միավորով հավասարվեց «Տոտենհեմին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեղցնում է 2-րդ հորիզոնականը։ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» դեկտեմբերի 16-ին մրցելու են միյանց դեմ։ Ինչ վերաբերվում է «Ֆուլհեմին», ապա լոնդոնյան ակումբը 8 միավորով 17-րդն է։

«Սաութհեմպտոնը», որն ընթացիկ մրցաշրջանում հիանալի տպավորություն է թողնում, սեփական հարկի տակ մրցեց մրցարային աղյուսակը եզրափակող «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

Ռալֆ Հազնհյութլի սաները որևէ հնարավորություն չտվեցին «Շեֆիլդի» ֆուտբոլիստներին՝ հաղթելով 3։0 հաշվով։ «Սրբերի» կազմից գոլերի հեղինակ դարձան Չե Ադամսը, Ստյուարտ Արմստրոնգը և Նաթան Ռեդմոնդը։

Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը» 23 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Շեֆիլդը» շարունակում է խայտառակ մրցելույթները։ Քրիս Ուայլդերի թիմի անվան դիմաց կա ընդամենը 1 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023