«Շնորհակալություն, նեգրիտո!»․ Կավանիին որակազրկում է սպառնում

«Շնորհակալություն, նեգրիտո!»․ Կավանիին որակազրկում է սպառնում

30/11/2020 - 14:53

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յուանյթեդը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ։

Մանկունյական ակումբի կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ ուրուգվայցի հարձակվող Էդին Կավանին, ով էլ դարձավ դուբլի հեղինակ և օգնեց իր թիմին կարևոր հաղթանակ տանել, իսկ հաղթական գնդակը «Էլ մատադորը» խփեց 90+3-րդ րոպեին։

Խաղից հետո Կավանին Instagram-ում իրեն նվիրված storie է տեսել, որտեղ գրված է եղել հետևյալը․

«Ես սիրում եմ քեզ, Մատադոր!»։

Կավանին այդ storie-ն կիսվել է իր մոտ՝ մակագրելով «շնորհակալ եմ, նեգրիտո!» արտահայտությամբ։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հետագայում 33-ամյա ֆուտբոլիստը հեռացրել է այդ storie-ն, սակայն այն չի վրիպել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեցի և պատրաստվում է հետաքննություն անցկացնել այդ ամենի առթիվ։ Սպասվում է, որ Կավանին կորակազրկվի երեք խաղով։

Հավելենք, որ համաձայն FA-ի կանանոնակագրի, ֆուտբոլիստներին սպառնում է երեք խաղյա որակազրկում, եթե վիրավորանքը հասցվել է գրավոր խոսքի տեսքով, իսկ բանավոր (խոսակցական) վիրավորանքի դեպքում սպառնում է մինչև 8 խաղի որակազրկում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023