ԱԱ-2026. Բելգիան ջախջախեց Նոր Զելանդիային` առաջին տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի G խմբի վերջին` երրորդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը 5:1 հաշվով ջախջախեց Նոր Զելանդիայի թիմին։
«Կարմիր սատանաներից» դուբլ գրանցեց Լեանդրո Տրոսարը, մեկական անգամ աչքի ընկան Կեյվին Դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սալեմակերսը, նորզելանդացիների հեղինակության գոլը խփեց Էլայջա Ջասթը։
Բելգիան հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրեց 5-ի` երրորդից բարձրանալով առաջին տեղ։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Նոր Զելանդիան G խմբում 1 միավորով զբաղեցրեց վերջին` 4-րդ տեղն ու ավարտեց մրցելույթը։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ալեքսիս Սալեմակերս, Աշխարհի առաջնություն, Բելգիայի հավաքական, Էլայջա Ջասթ, Լեանդրո Տրոսարդ, Կևին Դյուրանթ, Մունդիալ-2026, Նոր Զելանդիայի հավաքական, Ռոմելու-Լուկակու, Ռուդի Գարսիա