ԱԱ-2026. Արդարությունը վերականգնված է! Բելգիան խոշոր հաշվով հաղթեց ԱՄՆ-ին` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Բելգիայի ազգային հավաքականը Սիեթլում 4:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։
«Կարմիր սատանաներից» փայլեց «Ատալանտայի» կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն` գրանցելով երկու գոլ ու մեկ ասիստ։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Հանս Վանակենն ու Ռոմելու Լուկակուն։ Ամերիկացիներից աչքի ընկավ Մալիկ Թիլմանը։
Այս հանդիպումը պետք է բաց թողներ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանը։ «Մոնակոյի» ֆուտբոլիստը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0) կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել։
Այդուհանդերձ, մամուլում շրջանառվող տարբեր լուրերի համաձայն` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյին ու խնդրել չեղարկել 25-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը։
Դրանից հետո ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշմամբ` Բալոգանի պատիժը դադարեցվեց։ Նրան որակազրկեցին 1 տարի պայմանական ժամկետով, ինչը ֆուտբոլիստին թույլ տվեց մասնակցել Բելգիայի դեմ խաղին։
ՖԻՖԱ-ի նման որոշումը բուռ քննարկումների առիթ դարձավ։ Նույնիսկ ՈՒԵՖԱ-ն հանդես եկավ հայտարությամբ` նշելով իր անհամաձայնությունը կատարված որոշմանը։ Ֆուտբոլային հանրության կարծիքով` խիստ անհավասար պայմաններ են ստեղծվել հավաքականների համար, իսկ Բալոգանի որակազրկման չեղարկումը սխալ որոշում էր։
Այսպիսով, Բելգիան վերականգնեց ֆուտբոլային արդարությունը և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կմրցի Եվրոպայի գործեղ չեմպիոն Իսպանիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml