Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի անցկացման ձևաչափը, հնարավոր է, լուրջ փոփոխությունների ենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere della Serra-ին, Ա սերիան մտադիր է առաջնությանը մասնակցող ակումբների քանակը 20-ից նվազեցնել 18-ի։ Առաջնությանը մասնակցող ակումներն ավելի շատ են համոզվում այն հարցում, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ։ Աղբյուրի փոխանցմամբ` ակումբները նման եզրահանգման են եկել աուդիտորական մի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին։ Մադրիդյան ակումբը 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 35 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Դե Պաուլը «Ուդինեզեի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից և մինչև այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 184 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Կոպա Ամերիկա-2021-ի եզրափակիչ հանդիպման շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` տիրանալով բաղձալի գավաթին։ «Ալբիսելեստեի» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց 27-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։ Squawka Footall-ն առանձնացրել և ներկայացրել է Դե Պաուլի գրանցած տպավորիչ ցուցանիշները. 100% հարվածների ճշգրտություն 58 գնդակի հպում 11 անգամ հաղթել է մենապայքարներում 6 անգամ մրցակիցները կանոնների խախտում են տվել նրա նկատմամբ […]
Ավելին
«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը կարիերան շարունակելու է «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը դեռևս օրեր առաջ անձնական պայմանագիր է համաձայնեցրել Դե Պաուլի հետ. կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ` «հնդկացիները» արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ուդինեզեին» վճարելու են 35 մլն եվրո։ Ռոմանոն գրում է նաև, որ […]
Ավելին
Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։ Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Բացառված չէ, որ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հռոմեական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Fottball Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել իր առաջատարներից մեկի՝ Հական Չալհանօղլուի համար։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլ» ակումբը թուրք ֆուտբոլիստին […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները,  ներկայացրել է 21-րդ դարում ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստներին։ «Լավագույն» տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Սերխիո Ռամոս – 26 կարմիր քարտ («Ռեալ Մադրիդ» – 26) 2-3. Տիագո Մոտա – 16 կարմիր քարտ («Բարսելոնա» – 8, ՊՍԺ – 5, «Ինտեր» – 1, «Ջենոա» – 1, «Ատլետիկո Մադրիդ» – 1) […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու […]
Ավելին
Շարունակվում է իտալական Ա սերիայի 25-րդ տուրը, որի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Ուդինեզեին»։ Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարում, սակայն աստիճանաբար միլանյան ակումբի տղաները խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և մինչև առաջին խաղակեսի ավարտ երեք հարված կատարեցին մրցակցի դարպասին։ Հատկանշական է, որ տանտերերի բոլոր հարվածները դիպուկ ստացվեցին, սակայն «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոն իր բարձունքի վրա […]
Ավելին
1 2 3 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023