Ինտերը հաղթեց Ուդինեզեին` մոտենալով Միլանին🎥

Ինտերը հաղթեց Ուդինեզեին` մոտենալով Միլանին🎥

01/05/2022 - 23:52

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։

«Ներաձուրիներն» առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան. 12-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ 39-րդ րոպեին` Լաուտարո Մարտինեսը։

Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իգնասիո Պուզետոն։

Ավելին անել Ուդինեն ներկայացնող ակումբին չհաջողվեց. «Ինտերը» հաղթեց 2:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Սիմոնե Ինձզագիի թիմը վաստակեց 75 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականն` առաջատար «Միլանին» զիջելով 2 միավոր։

«Ուդինեզեն», 43 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023